Մեքսիկայում ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզվող Օսրոն Ուիլյամ Բլեքը ձերբակալվել է: AP-ն հաղորդում է, որ երկրի իշխանությւունները նրան 15, 19 եւ 23 տարեկան երիտասարդների սպանություներին առնչություն ունենալու մեջ են կասկածում:

Բլեքին ձերբակալել են իր 4 կանանց  եւ 20 հետեւորդների հետ:

Դատախազները չեն նշում՝ ինչու են սպանությունների մեջ կասկածում Բլեքին, սակայն կարծում են, որ երիտասարդներն իր կրոնական խմբի անդամներն  էին:

Բլեքը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու համակիր է:

Բլեքը ձերբակալվել է տարբեր տներում ոստիկանության երկօրյա արշավներից հետո:

ԱՄՆ-ում Բլեքին անչափահասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեջ են մեղադրել: Նա Մեքսիկա է փախել մոտ 15 տարի առաջ: