Սիրիայում ռուսական «Զվեզդա» и ՆՏՎ հեռուստաալիքների 4 լրագրող, ինչպես նաեւ ՌԴ ԶՈՒ 5 զինվորական ահաբեկիչների կողմից կառավարվող ականառումբի պայթյունի հետեւանքով վիրավորվել են:
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:
«Նոյեմբերի 6-ին Դեր Զորի բնակելի թաղամասում ահաբեկիչների կողմից կառավարվող ականառումբի պայթյունի հետեւանքով 4 ռուս լրագրող, ինչպես նաեւ ՌԴ ԶՈՒ 5 զինվորական է վիրավորվել», - նշել են ՊՆ-ում:




























