ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ տղամարդու է ձերբակալել, որը ցանկանում էր սպանել «սպիտակամորթ բոլոր ոստիկաններին», հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ դալասցի Մայքլ Արեգան կալանավորվել է նոյեմբերի 6-ին:
Տղամարդը հայտարարել է, որ ցանկանում էր սպանել «Սպտակ տան սպիտակամորթ բոլոր ոստիկաններին»:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Արեգան աֆրոամերիկացի է, ծագումով Եթովպիայից է:
Նոյեմբերի 3-ի առավոտյան ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները Սպիտակ տան մոտ տղամարդու էին ձերբակալել, որը հայտարարել էր, որ ոչ հեռվում «ռումբ է նետել»։



























