Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի արվարձանում մեքենան բախվել է դպրոցի կցակառույցին։ Վթարից զոհվել է 2 երեխա, եւս 23-ը տուժել են, հայտնում է ABC–ն։

Հոսպիտալացվել է 5 ութամյա դպրոցական, որոնցից երկուսը հիվանդանոցում մահացել են։ Բժիշկները երկու տղաների վիճակը գնահատում են կայուն, իսկ մեկ աղջկա վիճակը՝ ծանր։ Մյուս տուժածներին օգնություն է ցուցաբերվել տեղում։

Հաղորդվում է, որ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել դպրոցի կռակառույցին, որտեղ այդ պահին պարապմունքներ էին ընթանում։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կատարվածը չի դիտարկվում որպես դիտավորություն։ Մեքենայի ղեկին գտնվող 52-ամյա կնոջը հիվանդանոց են տեղափոխել։