Տղամարդը հայտնվել է դատարանում նախկին կնոջը ծեծելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Բալաբեկը գնացել է նախկին կնոջ տուն եւ բջջային հեռախոսով հաղորդագրությամբ իրեն վիրավորելու պատճառով ծեծել նրան:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Գործով նախաքննությունն ավարտվել է: Այն քննվելու է մայրաքաղաքի դատարաններից մեկում: