Հայաստանում մեկնարկում է «Աղբի տեղն աղբամանն է» համապետական սոցիալական շարժումը։ Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին ասել է վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը։

Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել «Մաքուր Հայաստան» ծրագրին։

«Մասնակցել կարելի է www.cleanarmenia.am կայքի, iOS  կամ Android  օպերատիվ համակարգերի միջոցով»,– ասել է Տերտերյանը՝       հավելելով, որ այդ հավելվածն առաջարկում է խնդրի ժամանակակից, արագ եւ արդյունավետ լուծում։