Ստամբուլի Ֆաթիհի շրջանում Նազիր Թուրքօղլուն նախկին կնոջ հետ վիճաբանելուց հետո սպանել է 9–ամյա որդուն։
Թուրքական Diken–ի փոխանցմամբ՝ ամուսնալուծությունից հետո որդին մնացել էր հոր մոտ, սակայն մշտապես կնոջ հետ խնդիրներ են ծագել, թե որդին ում մոտ պետք է մնա։ Նախկին կնոջ հետ հերթական վեճից հետո հայրը դանակով սպանել է որդուն, որից հետո զանգահարել կնոջը՝ ասելով. «երեխային սպանեցի, հիմա արի տար քո մոտ»։
Հարեւանների ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել են հորը։
.jpg)


























