Նոյեմբերի առաջին կեսին Երկրին նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում: Դրանք Արեւի վրա բռնկման հետեւանք կլինեն, հաղորդում է Oane-ը:

Արեւային ակտիվությունը առնվազն 6 ամիս կնկատվի եւ նվազագույն ցուցանիշի միայն 2018-ի գարնանը կհասնի:

Մագնիսական փոթորիկները մեծ վտանգ կարող են ներկայացնել նաեւ համակարգերի եւ սարքերի համար: Արեւի ակտիվության մոտեցումը կարող են զգալ նաեւ մոլորակի էլեկտրոհամակարգերը:

Էլեկտրական կայաններում եւ էլեկտրահաղորդման գծերում վթարներ են հնարավոր: Որոշ սարքերի աշխատանքը կխափանվի:

Նոյեմբերի 8-ից 11-ը փոթորիկները G1 եւ G2 կարգավիճակի կհասնեն: Նոյեմբերի 12-ից գեոմագնիսական դաշտը իր հանգիստ վիճակին կվերադառնա: