Գերմանիայում բանտարկյալը սեփական կնոջը բռնաբարել է ընտանիքի հետ տեսակցելու ժամանակ: Դատախազությունը քննում է Դիցի բանտում ընտանիքի հետ տեսակցելու ժամանակ երեխաների ներկայությամբ սեփական կնոջ վրա բանտարկյալի հարձակվելու միջադեպը, հայտնում է AP-ն:

Նշվում է, որ 35-ամյա տղամարդը, զենքով սպառնալով, կնոջը բռնաբարել է: Նա կնոջը դանակով վնասվածք է հասցրել: Ի վերջո, հսկիչներին հաջողվել է ոլորել բանտարկյալի թեւերը: Նրա անունը եւ տեղի ունեցածի հանգամանքները չեն հաղորդվում:

Հայտնի է, որ տղամարդը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008 թվականին կատարած սպանության համար: