Արարատի մարզում նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում 39-ամյա Հայկազ Վ.-ն իր վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 GM 226 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 40-ամյա Վահագն Հ.-ի վարած Յումզ 64L մակնիշի 6372 SL համարանիշի տրակտորի հետնամասին, ինչի հետեւանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mitsubishi-ի վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:



























