Չորեքշաբթի Չինաստանի Հենան նահանգի արագընթաց մայրուղու վրա նվազագույնը մեկ մարդ մահացել է, 6-ը վնասվածքներ ստացել գրեթե միաժամանակ 31 ավտոմեքենայի բախման հետեւանքով, հայտնում է Sina լրատվական պորտալը:
Ներկայումս դեպքի վայր են ժամանել ոստիկանները եւ շտապ օգնության աշխատակիցները: Տուժածներին շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Վթարի պատճառները պարզում են:



























