Հայաստանում բազմահարկ շենքերի ջերմամեկուսացում կարելի է 2 անգամ էժանացնել։ Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողներին ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Ավան թաղամասում բազմահարկ շենքերից մեկում փորձնական նախագիծն իրականցրել է ՄԱԿ Զարգացման ծրագիրը (UNDP)։ Այն արժեցել է 40 մլն դրամ։ Ծրագիրը ցույց է տվել, որ մասսայական աշխատանքի դեպքում մասշտաբի հաշվին ծախսերը կարող են կրկնակի կրճատվել։
Հանրապետությունում կա մոտ 20 հազար բազմահարկ շենք եւ 450 հազար մասնավոր տուն։ Բնակիչների նախասիրությունները շատ տարբեր են։ Մեկն ուզում է էներգիա խնայել, մյուսը՝ ոչ, մեկն էլ առհասարակ չի կարող իրեն թույլ տալ։
«Ուստի միասնական մոդել լինել չի կարող։ Մենք պետք է տարբեր մոդելներ մշակենք մարդկանց տարբեր խմբերի համար»,– ասել է փոխնախարարը։




























