Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։0-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 39-ամյա Սահակ Ղ.-ի վարած Mercedes մակնիշի 34 NC 810 համարանիշի, 42-ամյա Վահրամ Գ.-ի վարած Volga 3110 մակնիշի 34 AԼ 135 համարանիշի ավտոմեքենաները և 52-ամյա Սարո Խ.-ի վարած MAN մակնիշի աղբատար բեռնատարը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։