Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում նոյեմբերի 7-ին ծառերի սպանդ է իրականացվել, որի հեղինակին հենց դեպքի վայրում լուսանկարել են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նաԵրեւան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Հ. Բ.-ն է։ Վերջինս բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նշենք, որ նշված հասցեում 2 հոգի էլեկտրական սղոցով ծառերի սպանդ են իրականացրել: Ծառերը հատելուց հետո նրանք թողել էին էլեկտրական սղոցը։

Դեպքի վայր էին ժամանել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, նաեւ Նոր Նորք վարչական շրջանի Ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանը, սակայն արդեն ուշ է եղել: