Մալայզիայի Սաբահ նահանգում հայտնաբերել են մարդու մնացորդներ, որին, ենթադրաբար, կերել էր կոկորդիլոսը, հայտնում է New Straits Times–ը։

Կոկորդիլոսի հարձակման մասին հայտնել էին ականատեսները։ Նրանց վկայությամբ՝ Անուար Սաբոնեի վրա ձկնորսության ժամանակ կոկորդիլոս էր հարձակվել։

Փրկարարները հարձակումից 7 կմ հեռավորության վրա հայտնաբերել են Անուարի մասունքները։