Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի  կատուն մեքենայի անիվների տակ է ընկել, հաղորդում է The Guardian-ը։

Քաղաքական գործչի ներկայացուցիչը պատմել է, որ Արդերնի Փադլզ անունով ընտանի կենդանուն վրաերթի են ենթարկել Օքլանդում՝վարչապետի տանից քիչ հեռու։

«Բոլոր նրանք, ովքեր երբեւէ կորցրել են իրենց կենդանուն, հասկանում են, թե որքան տխուր ենք հիմա մենք», -Facebook-ում գրել է նորզելանդացի վարչապետը։

 

Երկրի բնակիչներն արագ սիրեցին անցյալ ամսվա վերջին իշխանության եկած Արդերնի տնային կենդանուն։ Փադլզին, ինչպես նշվում է պարբերականում, նույնիսկ հումորով անվանում էին  «Նոր Զելանդիայի առաջին կատու»։