Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին շարունակվել է Սասնա ծռերի 11 անդամի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել պաշտպան Հայկ Ալումյանը, նրան միացել են դահլիճում ներկա բոլոր պաշտպանները։
Դատավոր Պետրոս Մակյանը 40 րոպե ընդմիջումից հետո վերադարձել է դահլիճ եւ մերժել միջնորդությունն՝ այն հիմնազուրկ համարելով։
Նշենք, որ այսօր գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի ծնունդն էր, ինչի առթիվ Սասնա ծռերի աջակիցները նրան դիմավորել են ծափահարություններով ու շնորհավորական բացականչություններով։



























