Ղազախստանի Շիմքենթ քաղաքի բնակիչը ինքնուրույն հեռացրել է իր ամորձիները, հաղորդում է տեղի TVK հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Դեպքի վայր ժամանած բժիշկներին տղամարդը բացատրել է, որ այդ քայլը կատարել է միայնությունից դրդված. նա հոգնել է կնոջ ու երեխաների բացակայությունից։
Տուժածին անհապաղ վիրահատել են։ «Մեզ մոտ ընդունվել է շատ ծանր վիճակում։ Մի քանի օր նա կանցկացնի ուրոլոգիական բաժանմունքում»,- հաղորդել է Շիմքենթի հիվանդանոցի բժիշկ-ուրոլոգ Արման Բեյսենովը։ Այս պահին տղամարդը կայուն վիճակում է գտնվում։




























