ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովը քննարկել է «Մշակութային արժեքների արտահանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Հանձնաժողովի անդամներն առաջարկում են փոփոխություններ կատարել օրենքում առկա որոշ եզրերում, որոնք, նրանց կարծիքով, օրենսդրական տեսակետից անթույլատրելի են եւ կարող են հանգեցնել այդ օրենքի տարբեր մեկնաբանությունների։
Հանձնաժողովի անդամները կողմ են արտահայտվել օրենքում փոփոխություններին։



























