«Shopping Card-ը Հայաստանում նմանը չունեցող վարկային քարտ է, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար և հաճախորդներին է տրամադրվում անվճար: Այն թույլ է տալիս Բանկի գործընկերային ցանցից գնել ցանկացած ապրանք՝ օգտվելով 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկային սահմանաչափի հնարավորությունից՝ գնումն իրականացնելով անկանխիկ եղանակով» , - ասաց Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը:

Վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 2 մլն ՀՀ դրամ է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս:

«Վարկավորման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա՝ 15 րոպեում:  Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդը անմիջապես  տեղում ստանում է պահանջվող ապրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային քարտը» , - հավելեց Գ. Բաղդասարյանը:

Կոնվերս Բանկի գործընկերային ցանցում ներկայումս ընդգրկված են Էլդորադո, Կոալա, ԷՍ Կահույք և Բիանկի խանութները, և այդ ցանցը մշտապես ընդլայնվելու է: