Պարզվում է՝ ոչխարները կարող են լուսանկարներում մարդկային դեմքերը ճանաչել եւ նրանց շարքում անգամ իրենց տիրոջը տարբերակել: Սա պարզվել է Open Biology-ում հրապարակված հետազոտությամբ:
Քեմբրիջի համալսարանի հետազոտողները 8 ոչխարների սովորեցրել են մոնիտորներին ներկայացված լուսանկարներում ճանաչել 4 հայտնի մարդկանց դեմքերը՝ բրիտանացի հեռուստալրագրող Ֆիոն Բրյուսի, դերասանուհի Էմմա Ուոթսոնի, դերասան Ջեյք Ջիլենհոլի եւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի:
Սովորեցնելու ընթացքւմ ոչխարներին կանգնեցրել են 2 մոնիտորի առջեւ, որոնցից մեկի վրա պատկերվել են հայտնի, մյուսի՝ կողմնակի անձինք: Մոնիտորների տակ կերաման էր դրված: Եթե ոչխարը ճիշտ էր որոշում որ լուսանկարում է հայտնի անձը եւ մոտենում էր համապատասխան մոնիտորի տակ դրված կերամանին, նրան հյորասիրություն էր սպասում: Իսկ եթե սխալվում էր, ապա ազդանշան էր հնչում, որը նշանակում էր հյուրասիրություն չլինելու մասին, եւ կերամանը դատարկ էր մնում:
Սովորեցնելուց հետո ոչխարներն ունակ են եղել 10-ից 8 դեպքում հայտնի անձի դեմքը տարբերակել մյուս դեմքից: Եթե լուսանկարում դեմքերն անկյան տակ էին տեղադրվում, ապա ճանաչելու ընդունակությունը 15 տոկոսով նվազում էր՝ գրեթե նույքան, որքան մարդկանց կողմից համանման խնդիրներ լուծելիս: Հետազոտողները նաեւ ստուգել են՝ արդյոք ոչխարները կարող են առանց նախնական ուսուցման լուսանկարում ճանաչել իրենց տերերին: Նրանք խնդիրը հաղթահարել են 10-ից 7 դեպքում:
Հետազոտությունն անցկացվել է ոչխարների կոգնիտիվ ընդունակությունների հետազոտության շրջանակում: Բավականին խոշոր ուղեղի եւ կյանքի մեծ տեւողության շնորհիվ նրանք համատասխանող մոդելային օրգանիզմ են համարվում նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, օրինակ՝ Գենթինգթոնի հիվանդությունը, ուսումնասիրելու համար, որոնք ազդում են նաեւ կոգնիտիվ ընդունակությունների վրա:




























