Գերմանիայի Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում, բացի իգական ու արական սեռերից, հնարավորություն կտրվի նշել նաեւ այլ տարբերակ։ Այդպիսի որոշում է կայացրել Կառլսրուհեի Սահմանադրական  դաշնային դատարանը, հաղորդվում է այդ մարմնի կայքում, փոխանցում է  «Գերմանական ալիքը»։

Երրորդ տարբերակի բացակայությունը ցույց է տալիս ՔԿԱԳ գործող չափանիշների եւ սահմանադրական պահանջների անհամապատասխանությունը, նշվում է փաստաթղթում։

Դատարանը եկել է այն եզրակացության, որ մարդու անձնական իրավունքները պաշտպանում են նաեւ այն մարդկանց սեռային նույնականացումը, ովքեր չեն կարողանում իրենց դասել իգական կամ արական սեռին։ Բացի այդ, ՔԱԿԳ գործող չափորոշիչները խախտում են խտրականության արգելքը, որն ամրագրված է Գերմանիայի Հիմնական օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով։ Օրենքում խոսքը վերաբերում է սեռական ու լեզվական, ծագման, ռասայական խտրականությանը, կրոնական կամ քաղաքական համոզմունքներին։