Մոսկվայի Յասենեվո շրջանում գտվող Արտաքին հետախուզության ծառայության շենքում հրդեհ է բռնկվել:
ԱՀԾ մամուլի ծառայությունը տեխնիկական օբյեկտներից մեկում հրդեհի մասին է հայտնել՝ չներկայացնելով մանրամասները, հաղորդում է Meduza.-ն:
«Ինտեֆաքս»-ի աղբյուրները հայտնել են, որ հրդեհը բռկվել է ստորգետնյա կոլեկտորում, որտեղ կաբելներ են անցկացված: Շենքի ստորգետնյա հարկում գտնվող երեք մարդու հետ կապը կորել է: Աղբյուրը պատմել է, որ «երեք աշխատակիցներից երկուսը գտնվել են եւ փրկվել»: Երրորդ մարդու մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
ՏԱՍՍ- աղբյուրներն իրենց հերթին հաղորդել են, որ ԱՀԾ համալիր շենքերում հրդեհի պատճառով տարհանում է հայտարարվել:


























