«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հունվար–սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 55 պլանշետ: 2016 թվականին նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 585 հատ: Արտադրության ծավալը նվազել է 96,5%–ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Համաձայն ԱՎԾ–ի՝ ինը ամիսների ընթացքում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 68,4%–ով: Նախորդ տարի թիվը հասել է 1 045–ի: Համակարգիչների արտադրության ծավալները եւս կրճատվել են 36%–ով: 2016 թ.–ի հունվար– սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 714 հատ համակարգիչ, իսկ 2017–ին՝ 457:

Նշենք, որ պլանշետների արտադրությունը սկսվել է նախորդ տարվա հունիսից:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում