Նոյեմբերի 9-ը ամբողջ աշխարհում համարվում է ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության դեմ միջազգային օրն է։ Այն հիմնվել է ռասիզմի դեմ UNITED միջազգային ցանցի նախաձեռնությամբ, որը միավորում է 49 երկրներից ավելի քան 500 կազմակերպությունների։
1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» անվանումը։ Այդ իրադարձությունը սկիզբ է դրել Հոլոքոսթին, որի ժամանակ մոտ 6 մլն հրեա է սպանվել։
Եվ ամեն տարի Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության միջազգային օրը շատ երկրներում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ՝ նացիզմի, ազգային, ռասսայական, մասնավորապես հակասեմիտական հողի վրա ահաբեկչության զոհերի հիշատակին։



























