Հայաստանում կպարզեցնեն շահութահարկի բազայից ամորտիզացիոն պահումները: «Շահութահարկի մասին» օերնքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության արժանացավ կառավարության նոյեմբերի 9-ի նիստում:
Մասնավորապես՝ բիզնեսին թույլ կտան ընտրություն կատարել հիմնական ֆոնդերի ամորտիզացիայի 2 տեսակների միջեւ՝ գծային (ըստ տարիների) եւ տոկոսային (ըստ մնացորդի նվազեցման):
Դրանից զատ, հնարավոր կլինի հիմնական ֆոնդերի տարբեր խմբերի համար ամորտիզացիան առանձին հաշվել (օրինակ՝ մեքենաները տարաբաժանել ուղեւորատարի եւ բեռնատարի):




























