ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծով 2018 ֆինանսական տարում պլանավորվում է 4,6 մլրդ դոլար հատկացնել զսպման եվրոպական նախաձեռնությանը, հայտնում է «Ֆինմարկետը»։

«Արտոնել Զսպման եվրոպական նախաձեռնությանը 4,6 մլրդ դոլար հատկացումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վստահությունն  ու Եվրոպայում զսպման եււ պաշտպանական ոլորտներում ԱՄՆ դիրքերն ամրապնդելու համար»,- ասված է փաստաթղթում։

Զսպման եվրոպական նախաձեռնությունը ԱՄՆ օգնության ծրագիր է՝ նախատեսված Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին ռուսական սպառնալիքից պաշտպանելու համար։

ԱՄՆ 2018-ի պաշտպանական  բյուջեում պաշտպանության նախարարին եւ պետքարտուղարին ուղղված պահանջ կա, որի համաձայն՝ պետք է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ եւ նրա դաշնակիցների ազգային անվտանգության ապահովման համար։ Բյուջեում առաջին անգամ առանձին հոդվածով սահմանված է «Ռուսական սպառնալիքին հակազդեցություն» կետը։  Դա պայմանավորված է Ռուսաստանի շարունակական ագրեսիվ գործողություններով, ասված է նախագծում։

Փաստաթուղթը պաշտպանության նախարարից պահանջում է մշակել եւ իրականացնել իրականացնել ՌԴ-ի կողմից սպառնալիքների հակազդեցության համապարփակ ռազմավարություն։

ԱՄՆ պաշտպանության  նախարարից եւ պետքարտուղարից այն պահանջում է մշակել ՌԴ-ի կողմից վատ ազդեցության դիմակայության համապարփակ ռազմավարություն։

Բացի այդ, բյուջեի նախագծով բազմաալիքային վիդեոծրագրերի մատակարարներին արգելվում է տեսանյութեր հեռարձակել, որոնք պատկանում են, վերահսկվում են կամ ֆինանսավորվում են ՌԴ-ի կողմից։

Բոլոր նշված պահանջները, ինչպես ասվում է փաստաթղթում, հիմնավորված են Ռուսաստանի շարունակական ագրեսիվ գործողություններով,  այդ թվում՝ 2008-ին Վրաստան եւ 2014-ին Ուկրաինա ներթափանցմամբ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սպառնալիքներով, ռազմական մոդերնիզացիայի բարձր տեմպերով,Արկտիկայում եւ Միջերկրական ծովում ռազմական  ակտիվության աճով, ինչպես նաեւ միջին եւ կարճ հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրերի խախտմամբ։

Հավանություն ստացած բյուջեի նախագիծը նախատեսում է Ուկրաինային մահացու զենքի մատակարարման համար գումար հատկացնել։

Սակայն այդ միջոցների կեսը կհատկացվի միայն այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարը հաստատի, որ Ուկրաինան կատարել է պաշտպանական ոլորտում բարեփոխումները։