ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային եւ գործարար միջավայրի գրավչությունները եւ հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդրողների հետ քննարկելու աջակցության մեխանզիմները։

Բեռնի Զիլդենմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած ուշադրության համար եւ  տեղեկացրել, որ շուտով Երեւանում կբացվի նոր բիզնես կենտրոն, որի ներդրումները կազմել են շուրջ 2 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում, ըստ  ներդրողի, կստեղծվի 20 նոր աշխատատեղ։ Բեռնի Զիլդենմանի խոսքով՝ իրենք ունեն Հայաստանում ներդրումային գործունեությունը շարունակելու ծրագրեր։