Միջազգային քրեական դատարանը Բուրունդիում ենթադրյալ հանցագործությունների հետաքննությունն է սկսել, ներառյալ սպանությունները, բռնաբարությունները եւ կտտանքները: Այս մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Բուրունդին ՄՔԴ-ից դուրս գալու մասին հայտարարություն է արել, հաղորդում է AP-ն:
Դատավորները ուսումնասիրել են դատախազի կողմից տրամադրված ապացույցները եւ եկել են այն եզրակացության, որ խելամիտ հիմք գոյություն ունի 2015 թվականի ապրիլից կատարված հանցագործությունների հետաքննությունը սկսելու համար: Հանցագործությունները կատարվել են «պետական գործակալների եւ պետական քաղաքականության հետ կապված այլ խմբերի կողմից»:
2015-ին, երբ նախագահ Պյեր Նկուրունզիզան հայտարարեց երրոդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, ինչը հակասում էր Սահմանադրությանը, հարյուրավոր մարդիկ մահացան:




























