Գերմանիայի Ստորին Սաքսոնիա դաշնային հողի նախկին սանիտար Նիլս. Խ.-ին եւս 16 մարդու սպանության մեջ են կասկածում:

Զոհերի ընդհանուր քանակը, որնց սպանությանը կարող է Նիլսը առնչություն ունենալ, հասել է 106-ի, հաղորդում է DW-ն:

Ներկայումս Նիլսը ցմահ զատազրկված է:

2006-2008 եւ 2014-2015 թվականների ընթացքում անցկացված երկու դատավարությունների արդյունքում նրան մեղավոր են ճանաչվել կրկնակի սպանության, երեք մարդ սպանելու փորձ կատարելու եւ եւս մեկ հիվանդին կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառելու մեջ:

Այս 6 դեպքերին ավելանում են Դելմենհորստի կլինիկայում 62 եւ Օլդենբուրգի հիվանդանոցում եւս 38 սպանությունների վերաբերյալ կասկծաները:

Նիլսը երկու հիվանդանոցում էլ վերակենդանացման բաժանմուքնում է աշխատել:

2005 թվականին նա ազատվել է աշխատանքից եւ որոշ ժամանակ ձերբակալված է եղել: Հետաքննության համաձայն՝ 2000-ին նա հիվանդներին սկսել է սրտանոթային հիվանդությունների բուժման համար մահացու դեղորայք ներարկել , որպեսզի հետագայում վերակենդանացնի նրանց եւ հերոս դառնա իր գործընկերների, ինչպես նաեւ հիվանդների հարազատների աչքերում: