Հյուսիսային Կորեայի ավելի մեծ քանակությամբ զենք ստանալու յուրաքանչյուր քայլը վտանգավոր է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Վիետնամում ԱԽՏՀ գագաթնաժողովում, փոխանցում է AP-ն: 

Նրա խոսքով՝ տարածաշրջանի ապագան չպետք է դառնա «բռնապետի բռնի նվաճման եւ միջուկային շանտաժի հիվանդ երեւակայության» պատանդը: Նա դարձյալ երկրներին կոչ է արել միավորվել ընդդեմ Հյուսիսային Կորեայի: «Հյուսիսային Կորեայի ավելի մեծ քանակությամբ զենք ստանալու յուրաքանչյուր քայլը վտանգավոր է»,- նշել է նա: Նրա խոսքով՝ բոլոր քաղաքակիրթ մարդիկ պետք է միավորվեն մեր հասարակություններից ահաբեկիչներին եւ ծայրահեղականներին դուրս մղելու համար: