Արցախում բանակի համար ուսման տարկետում չկա։ Այդ մասին լրագրողներին նոյեմբերի 10-ին խորհրդարանում հայտնել է Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով Հայաստանում զինծառայության մասին նոր օրինագծին վերաբերող հարցին։
Օրինագիծը նախատեսում է հանել կրթության տարկետումը պետական բուհերի պետպատվերի շրջանակներում։
Խոսնակի կարծիքով՝ չի կարելի հակադրել գիտությունն ու անվտանգությունը։ Այս խնդիրները հայկական երկու պետությունները պետք է համատեղեն։
«Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները կգտնեն ճիշտ որոշումը, իսկ մեր մասին կարող եմ ասել, որ մեզ մոտ տարկետում չկա։18 տարեկանում բոլորը բանակ են գնում, այդ թվում նաեւ՝ պաշտոնյաների երեխաները՝ սկսած նախագահից», - հավելել է նա։



























