Հայաստանը ազգային անվտանգության ապահովման խնդիր ունի: Նոյեմբերի 10-ին Երեւանի պետական համալսարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանը՝ մեկնաբանելով «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրինագիծը, որով Հայաստանուն ուսման հիմքով տարկետումը չեղյալ է համարվում:

Նրա խոսքով՝ պատմաբան լինելով՝ հրաշալի հասկանում է այն փաստը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այն երկրներն են, որոնցից այս սպառնալիքը բխում է:

«Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը հանգեցրեց նրան, որ մենք ստիպված ենք մեր պաշտպանությունն ամրապնդել»,- պարզաբանեց Ղարիբյանը՝ հավելելով, թե ինքը հասկանում է, որ հասարակությանը մտահոգող խնդիրներ կան:

Դասախոսի կարծիքով՝ Հայկական բանակում պետք է ծառայեն բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեության տեսակի շնորհիվ զենքից օգտվելու հնարավորություն չունեն, որոնց թվում պետք է լինեն, նրա կարծիքով, նաեւ գիտնականները:

«Աստված մի արասցե, եթե պատերազմ սկսվի: Այդ ժամանակ մեզ ինչպե՞ս կդրսեւորենք: Ինչպիսի՞ մասնակցություն կունենանք հայրենիքի պաշտպանության գոծում»,- դժգոհեց պատմական գիտությունների թեկնածուն՝ հավելելով, որ ինքը երկրի ռազմականացման կողմնակիցը չէ: