ԱՄՆ 2018 թվականի բյուջեի օրենքի նախագծի համաձայն՝ ամերիկացիներն Ուկրաինային պաշտպանական սպառազինություն կտրամադրեն, ինչպես նաեւ կզբաղվեն ԱՄՆ տարածքում ուկրաինացի զինովորականների վերականգնմամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին, փոխանցում է segodnya.ua-ն:

Նրա խոսքով՝ ամերիկացիները կընդլայնեն Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը: «Ուկրաինայի պաշտպանական հնարավորություններին ԱՄՆ հետագա աջակցությունն ունենք: ԱՄՆ 2018 թվականի բյուջեով 350 մլն դոլար է նախատեսված Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու եւ նրա ուղղություններն էապես ընդարձակելու համար: Օրենքի նախագիծը թույլ է տալիս մեր պետությանը պաշտպանական բնույթի մահաբեր սպառազինություն տրամադրել»,- Facebook-ի իր էջում նշել է Չալին:

Նա նշել է, որ ռազմական օգնությունը ներառում է ԱՄՆ բուժհաստատություններում ուկրաինացի վիրավոր զինվորականների վերականգնում, այս ոլորտում ուկրաինացի մասնագետների ուսուցում եւ պատրաստում: