Ֆիլիպինները ցանկանում է ռուսական զենքի գնումները շարունակել եւ նշում արդեն մատակարարված սպառազինության բարձր որակը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆիլիպպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա Պուտինին է հայտնել իր երազանքի մասին, որ մինչեւ իր նախագահության ժամկետի ավարտը ցանկանում է հզոր բանակ եւ ոստիկանություն ստեղծել: Նրա խոսքով՝ Ֆիլիպինները սկզբում ցանկանում էր զենք գնել ԱՄՆ-ից, սակայն այդ ճանապարհին դժվարություններ ծագեցին: «Ռուսաստանից ժամանակին մատակարարված զենքը տրվել է մեր ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին, եւ դա մեծ նշանակություն ուներ: Հիմա ես մտադիր եմ հետագայում եւս այդպիսի զենք գնել»,- ասել է նա:
«Զենքը շատ կարեւոր է, բայց ավելի կարեւոր է ահաբեկչության դեմ պայքարելու ձեր վճռականությունը եւ անվտանգության ուժերի ու ոստիկանության պատրաստակամությունը»,- արձագանքել է Պուտինը:
Հոկտեմբերի վերջին Ռուսաստանը եւ Ֆիլիպինները ռազմատեխնիկական պայմանագիր են կնքել, որով ՌՊԳ-7Վ նռնականետների մատակարարում է նախատեսվում:



























