Եվրոպացիները պետք է դիմակայեն ազգայնամոլությանն ու կառուցեն «ընդհանուր ապագա»։ Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 99-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, փոխանցում է AP-ը։
Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է գալիք տարի շտապ ամրապնդել Եվրոպական միությունը, որպեսզի կանխվի «թերահավատության ու մերժման» տարածումը։
Շթայնմայերը խոստովանել է եվրոպացիների վախը, «որոնք գլոբալիզացիայի հետեւանքներից իրենց պաշտպանված չեն զգում»։ Սակայն նա նշել է, որ Եվրոպան պետք է առաջ շարժվի «որպեսզի այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք տեղի ունեցան անցյալ հարյուրամյակում, չկրկնվեն»։
Երկու առաջնորդները թանգարան կբացեն Հռենոսի հովտի տեսարանով, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանվել է շուրջ 25000 ֆրանսիացի ու գերմանացի զինվոր։




























