ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գիտաժողովը հաստատել է Ֆրանսիայի Մշակույթի եւ զանգվածային հաղորդակցության նախկին նախարար Օդրե Ազուլեի նշանակումը կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում, փոխանցում է «Վզգլյադ»–ը։

Համապատասխան որոշմանը կողմ են արտահայտվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գիտաժողովի նստաշրջանի մասնակիցների մեծամասնությունը։

Նշվում է, որ 45-ամյա Ազուլեն կփոխարինի բուլղարացի դիվանագետ ու գիտնական, ակադեմիկոս Իրինա Բոկովային, ով գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն  2009-ից։