Մոսկվայի ոստիկանությունը վարչական վերահսկողությունից խուսափելու համար ձերբակալել է նախկին օրենքով գող՝ 60-ամյա Իլյա Սիմոնիին (Մախո)՝  հայտնի քրեական հեղինակություններ Վյաչիսլավ Իվանկովի(Յապոնչիկ) եւ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) ոխերիմ թշնամուն, հաղորդում է «Պրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը։

Ինչպես նշվում է, դատավորը ազատել է ձերբակալվածին՝ բնակության վայրը չլքելու ստորագրությամբ։

«Դատապարտյալ Իլյա Սիմոնյանը 1993-ին մի քանի անգամ թագազրկվել է Շաքրոյի (օրենքով գող Զախարիա Կալաշով) եւ Դեդ Հասանի որոշմամբ՝ Յապոնչիկի հետ ունեցած վեճի պատճառով։

Մախոյի եւ Յապոնչիկի շահերը բախվել էին Արեւելյան Սիբիրում, որտեղ նրանք գլխավորում էին համապատասխանաբար  «վրացական» եւ «սլավոնական» միմյանց հակադիր գողական խմբավորումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հակամարտության  առանցքային մասնակիցներից մեկը օրենքով գող Վլադիմիր Տյուրինն էր (Տյուրիկ), ով «սլավոնացիների» օգտին էր արտահայտվել։

Գործակալության տվյալներով՝ Մախոն, չնայած տիտղոսի կորստին, մինչ օրս քրեական կյանք է վարում եւ պահպանում է գողական ավանդույթները։ Այդ պատճառով, անցյալ գարնանն կալանավայրից ազատվելով, Սիմոնիին ոչ մի անգամ չի ներկայացել ՊԿԴԾ տարածքային մարմին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանի բնակության իր վայրում ամենամսյա նշումների համար ։ Դա, իր հերթին, Մախոյի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու եւ իր վերջին ձերբակալման համար հիմք է հանդիսացել։

Ծերունի ավազակներ». 82-ամյա նախկին օրենքով գող Ամիրխանյանը գրպանահատությամբ էր զբաղվում

Մոսկվայում «օրենքով գողի» են բռնել

Մաֆիան կողմնորոշվել է «օրենքով գող համար 1»-ի հարցում. Շաքրո Մոլոդոյին կարող է փոխարինել Վասյա Վոսկրեսը