Հռոմեակաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է, որ անթույլատրելի են սպառազինությունների մրցավազքի համար ծախսերը, որոնք երկրոդ պլան են մղում տառապող բնակչության կարիքները:

Այս մասին ուրբաթ՝ զինաթափման վերաբերյալ միջազգային համաժաղովի ժամանակ, ասել է Ֆրանցիսկոս Պապը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք կարող չանհանգստանալ՝ իմանալով միջուկային զինանոցի օգտագործման դեպքում մարդկությանը պատճառվող աղետալի հետեւանքների մասին», - ասել է նա:

Նա նշել է, որ «զենքից ազատ աշխարհը , այդ թվում միջուկայինից, դեռ շատ հեռու է»:

«Սպառազինությունների մրցավազքը ոչ միայն միջուկային զենքի, այլ ընդհանրապես զենքի, չի դադարում եւ պետական ծախսերի զգալի մաս է կազմում՝ դրանով իսկ մի կողմ դնելով տառապող մարդկանց իրական կարիքները. աղքատության դեմ պայքարը, կրթական ծրագրերի իրականացնումը, շրջակա միջավայրը պաշտպանությունը»,-հավելել է Հռոմի Պապը: