Կանադացի նկարազարդող եւ բիո բժշկության ոլորտի մասնագետ Դեյվ Մազիերսկին կրկնօրինակել է Սիբիրում գտնված 2500 տարեկան սկիֆյան զինվորի մումիայի դաջվածքները, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Դեյվը նախշը գտել է մարդաբան Սերգեյ Իվանովիչ Ռուդենկոյի գրքում եւ ստեղծել է էսքիզ, որը նույնությամբ կրկնում է մումիայի դաջվածքը:
«Սկզբում ես նպատակ չունեի ինձ սկիֆի վերածելու: Ես ուղղակի մտածում էի, որ այդ նկարները յուրահատուկ են եւ գեղեցիկ: Բայց այժմ, երբ ես կրկնօրինակել եմ նրա բոլոր դաջվածնքերը, ես ինչ-որ իմաստով դարձել եմ այդպիսին», — պատմել է Մազիերսկին:



























