Նոյեմբերի 11-ին «Ռեսուրսների եւ էներգիայի օգտագործման դպրոցական ծրագիր» (SPARE) միջազգային բնապահպանական ցանցի նախաձեռնությամբ նշվում է Էներգախնայողության օրը:

Տոնը հիմնելու մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին, Ղազախստանում SPARE-ի համակարգողների միջազգային խորհրդակցության ժամանակ: Իսկ արդեն 2008-ի նոյեմբերին աշխարհում առաջին անգամ նշվել է Էներգախնայողության միջազգային օրը:

Այս տոնը միջազգայինի կարգավիճակ է ստացել, քանի որ նախագծին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 20 երկիր: Տոնի հիմնական նպատակն է՝ երկրների կառավարությունների եւ հասարակության ուշադրությունը գրավել էներգետիկ պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման խնդիրներին: Էներգիայի տնտեսումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: