Cancun.com կայքը Cancun Experience Officer (CEO)-ի՝ «Կանկունում արկածների տնօրենի» հաստիքն է բացել, հաղորդում է Meduza-ն:
Աշխատանքի անցած մարդը պետք է կես տարի մեքսիկական Կանկուն հանգստավայրում անցկացնի: Աշխատավարձը ամսական 10 հազար դոլար է:
Աշխատակիցը պետք է ուսումնասիրի եւ հետաքրքիր տեղեր գտնի՝ դրանց մասին սոցցանցերում եւ Cancun.com-ի բլոգում պատմելով, ինչպես նաեւ լուսանկարներ եւ տեսանյութեր անի:
Օրինակ, աշխատակիցը պետք է 3 հազար տարի առաջ կառուցված բուրգի վրա բարձրանա կամ շնաձկների հետ լողա:
Հայտարարության մեջ նշվում է, որ CEO-ն անվճար «շքեղ հյուրանոցներում եւ հանգստավայրերում» է ապրելու: Դիմումներն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի կեսը: Դիմելու համար հարկավոր է ուղարկել սոցցանցերի էջերի հղումները եւ ձեր մասին պատմող կարճ տեսանյութ:
2018-ի հունվարին Cancun.com-ը 50 լավագույն դիմումները կընտրի, որից 5-ը կանցնեն եզրափակիչ փուլ: Նրանք կմեկնեն Կանկուն, որտեղ էլ կորոշվի հաղթողը: Աշխատանքը տեւելու է 2018-ի մարտից մինչեւ օգոստոս:



























