Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ինքնիրավչության մեջ մեղադրվող Տիգրան Մարդումյանին ճանաչել է անպարտ ու կայացրել արդարացման դատավճիռ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Տիգրան Մարդումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 322 հոդվածի 1-ին մասով՝ Ինքնիրավչություն։
Ըստ մեղադրանքի, Տիգրան Մարդումյանն իր հոր մահից հետո` 2015 թվականի հունիսի 10-ից, մինչ օրս, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, թույլ չի տվել իր մորը` համասեփականատեր Ելենա Անանյանին մուտք գործել եւ բնակվել նշված բնակարանում, ինչի հետեւանքով վերջինը մնացել է անօթեւան եւ նրան պատճառվել է էական վնաս:



























