ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանանգում ավարտել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում աշխատանքը եւ ուղեւորվում Հանոյ, որտեղ պաշտոնական այց է նախատեսված: Այս մասին հայտնում են համաժողովի կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տան ղեկավարը բանակցություններ կանցկացնի Վիետնամի նախագահ Չան Դայ Քուանգի, վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի հետ, ինչպես նաեւ հանդիպում կունենա երկրի իշխող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգոմի հետ:

Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի այցը, ինչպես տեղեկացրել է հանրապետության ԱԳՆ-ն, ուղղված է «առեւտրի, ներդրումների, գիտության եւ տեխնոլոգիաների, պաշտպանության եւ անվտանգության,  ինչպես նաեւ հումանիտար համագործակցության ոլորտներում Վիետնամի եւ ԱՄՆ-ի միջեւ համակողմանի հարաբերությունների հետագա զարգացումը»:

Սպասվում է, որ բանակցություններից հետո երկու երկրների նախագահները կստորագրեն համատեղ հռչակագիր: