ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասիական շրջագայության ժամանակ բացահայտեց իր իրական էությունը` ցույց տալով, որ ինքը խաղաղության եւ կայունության կործանիչ է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը `վկայակոչելով ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը:
«Թրամփն իր այցի ընթացքում բացահայտեց իր՝ համընդհանուր խաղաղության եւ կայունության կործանիչի իսկական էությունը: Նա Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին էր աղաչում», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
ԿԺԴՀ-ն կարծում է, որ ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ բնակչությանն իր կառավարության դեմ հանելու փորձ է կատարել:
«Խելքը կորցրած այնպիսի ծերուկների խելացնոր հայտարարությունները, ինչպիսին Թրամփն է, չեն կարող վախեցնել մեզ կամ խանգարել մեր առաջընթացին», - նշվում է հայտարարության մեջ:




























