Բաքվում կքանդեն բնակելի շենքը, որտեղ դեռ մարդիկ են ապրում: Haqqin.az-ի փոխանցմամբ, կազմակերպությունը, որը զբաղվում է շենքի քանդման աշխատանքներով, վկայակոչում է Կառավարության որոշումը, որի համաձայն պետք է քանդվեն հին շենքերը եւ նոր շենքեր կառուցվեն:

Քանդման ենթակա շենքում կա 102 բնակարան, սակայն 10 ընտանիքներ դեռեւս հրաժարվում են լքել իրենց տները: Դա չի կանգնեցրել շինարարական կազմակերպությանը, որը սկսել է քանդման աշխատանքները:

Դժգոհ բնակիչները չեն հավատում, որ ընկերությունը նոր շենքում իրենց կապահովի բնակարաններով: Բանն այն է, որ այդ ընկերության հիմնադիր Յավեր Ղուրբանովը 2009 թվականին արդեն մեկ անգամ դատապարտվել է խարդախության մեղադրանքով: