Եգիպտոսի բանակը Լիբիայի հետ սահմանին գրոհայինների 10 ամենագնաց մեքենա է ոչնչացրել, որոնք բեռնված են եղել զենք-զինամթերքով: Այս մասին հայտարարություն է տարածել Եգիպտոսի բանակը:

Հայտարարությունում նշվում է, որ ոչնչացվել են այդ մեքենաներում գտնվողն բոլոր գրոհայինները: Եգիպտոսը նախկինում բազմիցս հարվածներ է հասցրել Լիբիայում գտնվող գրոհայինների բազաներին՝ ի պատասխան Եգիպտոսի քաղաքացիների սպանությունների եւ իր երկրի տարածքում տեղի ունեցած ահաբեկչությունների:

Լիբիայի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացվել է հոկտեմբերի վերջին, այն բանից հետո, երբ Լիբիայից Եգիպտոս ներթափանցած գրոհայինները հարձակվել էին եգիպտոսցի ոստիկանների վրա, որի հետեւանքով պաշտոնական տվյալներով, զոհվել էր 16, վիրավորվել՝ 15 ոստիկան: