Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են խոշոր խմբաքանակով մաքսանենգ թմրանյութ տեղափոխող քաղաքացու։
ԱՊԱ-ն հայտնում է, որ Բաբեք Էյվազովը իրանցի թմրավաճառների մոտ պատանդ էր թողել քրոջը եւ նրանցից խոշոր քանակությամբ թմրանյութ վերցրել Ադրբեջան տեղափոխելու համար։ Նա ապօրինի հատել էր Ադրբեջանի հետ սահմանը եւ 3 կգ 12,23 գ քաշով մաքսանենգ հերոին եւ մետադոն տեղափոխել Ադրբեջան։ Հարուցվել է քրեական գործ։ Էյվազվին կալանավորել են, իսկ նրա քրոջը վերադարձրել հայրենիք։


























