Ասիա-Խաղաօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսությունները պարտավորվում են մշտապես եւ արդյունավետորեն պատասխանել ահաբեկչական մարտահրավերներին: Այդ մասին ասվում է Դանանգում արդեն ավարտված ԱԽՏՀ 25-րդ գագաթնաժողովի հռչակագրում, փոխանցում է «Ռամբլերը»:
Ասիա-Խաղաօվկիանոսյան տնտեսկան համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսությունները պարտավորվում են մշտապես եւ արդյունավետորեն պատասխանել ահաբեկչական մարտահրավերներին եւ տարածաշրջանում դրանց տնտեսական հետեւանքներին ԱԽՏՀ ՝ ապրանքների մատակարարման խողովակների, շրջագայությունների, ֆինանսների եւ ենթակառուցվածքների անվտանգության ապահովման ռազմավարությանը համապատասխան :
Հռչակագրում նաեւ գրված է, որ ԱԽՏՀ առաջնորդները անհանգստություն ունեն՝ կապված տարածաշրջանում ահաբեկչության վտանգի աճի հետ, որոնք գալիս են «Իսլամական պետություն» ու « Ալ Կաիդա» եւ այլ ահաբեկչական խմբավորումներից, եւ որոնք ուժեղանում են սահմանով օտարերկրյա ահաբեկիչ զինյալների առաջխաղացման եւ ահաբեկչության ֆինանսավորման նոր աղբյուրների ի հայտ գալու շնորհիվ:




























