Ռուսաստանի Քննչական կոմիտեն դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրել Իժեւսկում փլուզված շենքի, որտեղ զոհվել էին 7 մարդ, ձերբակալված բնակչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի ՔԿ Քննչական գշխավոր վարչությունում Ալեքսանդր Կապիտովին մեղադրել են ՌԴ Քրեական Օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ (Երկու եւ ավելի անձի սպանություն»)», - հաղորդել է ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Հետաքննությունը միջնորդել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը:


























